Կնոջ գեղեցկության 7 գաղտնիք` ըստ Իրինա Թովմասյանի


19:52 , 2 մայիս, 2017
Life.tert.am-ը գրում է.
 Ի՞նչն է գեղեցկացնում կնոջը. այս հարցի պատասխանն ունի անհատական մոտեցում: Յուրաքանչյուր կին ունի գեղեցկության իր բանաձևը: Tert.am Life-ը «Միսս Հայաստան 2001»  Իրինա Թովմասյանի հետ զրուցել է գեղեցկության իր բանաձևի մասին։ Իրինան առանձնացրեց 7 կետ, որոնք, իր կարծիքով, գեղեցկացնում են կնոջը:

 Կանացի հմայքը. կինը կարող է լինել արտաքնապես գեղեցիկ, բայց չլինել հմայիչ: Կնոջ ամենամեծ զենքը հմայքն է: Իր վարվելակերպը, պահելաձևը, ներկայանալու կուլտուրան, ներդաշնակությունը շատ կարևոր են: Երբ կինը միայն արտաքնապես է գեղեցիկ, բայց զուրկ է թվարկածս հատկություններից, չի գրավում ոչ մեկի և դառնում է վանող:

 Բարությունը. հատկապես մեր օրերում կինն այնքան բարի պետք է լինի, որ կարողանա ճիշտ սերունդ կրթել: Չարությամբ լցված կանայք միշտ սխալներ են գործում և վատ օրինակ ծառայում նոր սերնդին: Բարությունն ակամայից գեղեցկացնում է կնոջը, քանի որ ներքին գեղեցկությունը արտաքուստ էլ է երևում:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։