Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայելու մտադրությունը չի կարող չանհանգստացնել Իրանին ու Ռուսաստանին. թուրքագետ


18:18 , 2 մայիս, 2017
Tert.am-ը գրում է.
 Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտադրությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
 «Թուրքական ռազմաբազայի տեղակայումը Նախիջևանում պետք է դիտարկել տարածաշրջանային մասշտաբով և Թուրքիայի ռազմաքաղաքական դերակատարության համատեքստում, ուստի դա չի կարող չանհանգստացնել Իրանին, Ռուսաստանին, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում: Կոնկրետ Նախիջևանում թուրքական ռազմակայանի տեղակայումը կհանգեցնի Իրանի ու Ռուսաստանի հակաքայլերին»,- նշեց Լևոն Հովսեփյանը:
 Թուրքագետն ասաց, որ Թուրքիայի համար կարևոր է, որ Նախիջևանում ռազմական դոմինանտություն ունենա, չնայած Նախիջևանում առանձին համազորային բանակ կա, որը հենց Թուրքիայի ռազմաքաղաքական անվտանգության տակ է գտնվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։