ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը ԿԸՀ են ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմումներ


18:06 , 2 մայիս, 2017

Armtimes.com-ը գրում է.
 ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից ներկայացվել են ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը՝ ընդգծելով, սակայն, որ այս պահին անուններ չի կարող նշել:
 «Վաղը ԿԸՀ-ն նիստում կհրապարակի տեղեկատվություն` մանդատից հրաժարվելու դիմումների մասին եւ կկազմի արձանագրություն` գրանցելով համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից ընտրված ԱԺ պատգամավորներին»,- հավելեց Հարությունյանը:
 Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքից ստացվել է շուրջ 2 տասնյակ դիմում, ՀՀԿ-ից՝ շուրջ 10 դիմում, իսկ ՀՅԴ-ից՝ 3 դիմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։