Հայաստանի կառավարական կոմիտեի
մաքսային ծառայության տվյալներով՝ 2016 թվականին փայլաթիթեղի արտահանումը կազմել է 29003
տոննա։ Եթե համեմատենք այս ցուցանիշը 2015-ին արձանագրված արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ բնական արտահայտմամբ արտահանումն նախորդ տարի աճել է 1,1 տոկոսով:
Ինչ վերաբերում է 2017-ին, ապա արտադրողների եվրոպական ասոցիացիայի կանխատեսումների համաձայն՝ այս տարի փայլաթիթեղի արտահանման ծավալները կարող են հասնել 31792 տոննայի ՝ դրամական առումով կազմելով 108,1 մլն դոլար։
Ասոցիացիայի հրապարակած տվյլաների համաձայն՝ Հայաստանից փայլաթիթեղի հիմնական գնորդներն են Բելգիան, Լեհաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան և Նիդերլանդները: