Գոլֆիստը հարված է կատարել ծառի վրայից


13:31 , 25 մարտ, 2013

ԱՄՆ-ում կայացած գոլֆի «Arnold Palmer Invitational» հեղինակավոր մրցաշարի մասնակից Սերխիո Գարսիան ստիպված է եղել հարված կատարել ծառի վրայից: Իսպանացու առաջին հարվածից հետո գնդակը հայտնվել է հաստաբուն ծառի վրա: Գարսիան ընդունել է միակ հնարավոր որոշումը՝ բարձրացել է ծառի վրա եւ հարված է կատարել մեկ ձեռքով, հաղորդում է Daily Mail-ը: