Ինձ ավելի շատ տեսնում եմ գործադիրում. Արման Սահակյան


17:00 , 2 մայիս, 2017
 Ինձ ավելի շատ տեսնում եմ գործադիրում. Արման ՍահակյանYerkir.am-ը գրում է.
 «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին է պատասխանում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` Գալուստ Սահակյանի որդին:
 Օտատերերից մեկի հարցին` արդյո՞ք ներքին պայմանավորվածություն կա, որ վայր է դնելու մանդատը, որ խորհրդարան անցնի Արթուր Գևորգյանը` ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան, Սահակյանն արձագանքեց. «Ցանկացած մարդ, եթե զբաղվում է քաղաքականությամբ, պետք է կարողանա լսել, ունակություն ունենա լսելու իր քաղաքական թիմի որոշումները: Եթե քաղաքական թիմը որոշի, որ ես մնամ գործադիրում, կմնամ գործադիրում, եթե որոշի` գնամ օրենսդիր, կգնամ»:
 Հարցին` ինքը ո՞ր տարբերակն է նախընտրում` օրենսդի՞րը, թե՞ գործադիրը, պատասխանեց. «Ես 2007-2011 թթ. եղել եմ օրենսդիրում` համամասնական ընտրակարգով ընտրվել էի ՀՀԿ-ի կողմից: Իմ կենսակերպով շատ ակտիվ եմ, եթե իմ որոշմանը մնար` ես ինձ ավելի շատ տեսնում եմ գործադիր մարմնում, քան օրենսդիրում»: