Արթուր Ալեքսանյան. ես ոչ մի «դաբրո» չեմ ստացել


16:42 , 2 մայիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե իրեն «դաբրո» են տվել հավի բուդ ներկրել Հայաստան: Armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ ոչ ոքի հետ չի հանդիպել ու ոչինչ չի քննարկել:
 «Ես ոչ մի «դաբրո» չեմ ստացել: Սամվել Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց ոչ մի պայմանավորվածություն չունեմ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար իրավուքններ ունեն, ու բոլորն էլ կարող են ներմուծել, ու ավելացնեմ, որ ինձ ոչ ոք չի կարող արգելել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։