19:42 , 2 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է դարձել:
Ըստ Demokrathaber-ի՝ այսօր կայացած միջոցառման ընթացքում նա ստորագրել է ԱԶԿ-ական դառնալու` իր դիմումը:
Նշենք, որ Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի ընդունումը թույլատրում է հանրապետության նախագահի` կուսակցական լինելը: Այժմ ակնկալվում է, որ Էրդողանը վերստին կդառնա ԱԶԿ-ի ղեկավար: