16:30 , 2 մայիս, 2017
Tert.am-ը գրում է.
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև կոալիցիա ձևավորելու վերաբերյալ բանակցությունները գրեթե ավարտված են: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Նոր ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ բաժանվեն կառավարող ու ընդդիմադիր խմբակցությունները: Պահանջ կա, որ պետք է այս հստակությունն անպայման մտնի, ինչը ենթադրում է նաև հուշագիր ստորագրել, քաղաքական կոալիցիա ստորագրելու մասին հուշագիր, որի վրա էլ մենք աշխատում ենք»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե ե՞րբ վերջնականապես կավարտվեն բանակցությունները, ՀՅԴ-ականը պատասխանել է, թե չի բացառվում, որ դրանք այս շաբաթ էլ ավարտվեն:
«Հնարավոր է, որ քաղաքական կոալիցիայի համաձայնագիրն արդեն այս շաբաթ ստորագրվի: Մենք պատրաստ էինք ամեն պահի այդ ստորագրությունը կատարել, բայց կար Սահմանադրական դատարանի դիմումը»,- նշել է Ա. Ռուստամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։