Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցն ամուսնացել է ԻՊ-ի անդամի հետ


13:10 , 2 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցն ամուսնացել է ԻՊ-ի անդամի հետ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Դանիելա Գրինը, ով կատարել է թարգմանչի պարտականություններ, 2014-ին մեկնել է Սիրիա և այնտեղ ամուսնացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Դենիս Կուսպերտի հետ. հայտնում է Лента.ру-ն:

Գրինը զգուշացրել է Կուսպերտին, որ ԱՄՆ իշխանությունները նրա նկատմամբ հետաքննություն են սկսել: Ամուսնությունից մի քանի շաբաթ անց նա, ամենայն հավանականությամբ, գիտակցել է իր սխալը և տուն վերադարձել:

Կինը համաձայնել է համագործակցել հետաքննության հետ և խոստովանել է, որ կեղծ ցուցմունք է տվել: Արդյունքում` նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: