22:45 , 2 մայիս, 2017Մեր կապտականաչ Երկիր մոլորակի տարբեր երկրներում ապրում են միլիարդավոր մարդիկ: Կան պետություններ, որոնք չափազանց փոքրիկ են: Սակայն դրանց չափսերին խաբվել պետք չէ, քանի որ դրանցից շատերը հարուստ պատմություն և գեղատեսիլ լանդշաֆտներ ունեն:

Գրենադան մինի-երկրներից ամենափոքրիկն է: Դրա բնակչությունը կազմում է մոտ 107 հազար մարդ 344 քկմ-ի վրա: Այս երկիրը հայտնի է իր համեմունքներով: Գրենադան մշկընկույզ արտահանող ամենախոշոր կետն է աշխարհում: Ի դեպ՝ ասում են, որ դրա հոտը տարածված է ողջ կղզում: Սպորտային խաղերից Գրենադայում նախընտրում են կրիկետը:

Մալթայում 315 քկմ տարածքի վրա ապրում է շուրջ 420 հազար մարդ, ինչն այն դարձնում է ծայրաստիճան բնակեցված: Մալթան կազմված է երեք մասերից՝ Կոմինո, Գոզո և հենց Մալթա: Այստեղ են գտնվում Կալիպսոյի քարանձավները, որտեղ նա պահել է Օդիսեյին և նրան անմահություն խոստացել:

Մալդիվները կազմված է 1192 կղզիներից, որոնցից միայն 200-ն են բնակեցված: Այդ բոլոր կղզիները «հավաքված են» 26 աթոլների մեջ: Մալդիվները անկախացել է 1965 թ. և այժմ ունի 367 հազար բնակչություն և 300 քկմ տարածք: Տեղի ամենամեծ խնդիրը կլիմայական փոփոխականությունն է:

Երկիրը, որը կազմված է միայն երկու կղզիներից, գտնվում է Կարիբյան ծովի արևելյան հատվածում: Տարածքը բավականին մեծ է՝ 261 քկմ, իսկ բնակչությունը՝ 55 հազար մարդ: Նահանգների հիմնադիրներից Ալեքսանդր Համիլթոնը լույս աշխարհ է եկել հենց այստեղ:

37 հազար բնակչություն և 160 քկմ տարածք ունեցող այս պետությունը գտնվում է Ավստրիայի և Շվեյցարիայի միջև: Այն հայտնի է իր անվտանգությամբ, հանցագործությունների նվազագույն մակարդակով: Վերջին հանցագործությունը արձանագրվել է 1997 թվականին:

Այս երկիրը հնագույն անկախ պետություններից մեկն է: Այստեղ ապրում է 32 հազար մարդ 59 քկմ տարածքում: Սան-Մարինոն հանելուկային հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ: 1861 թ. կառավարությունը նախագահ Լինկոլնին նամակ ուղարկեց՝ հարցնելով, թե չի ուզում արդյոք դաշինք կնքել իրենց հետ՝ փոխարենը Սան-Մարինոյի պատվավոր քաղաքացու կոչում ստանալով: Լինկոլնը համաձայնեց:

Թուվալուն առաջ կոչվում էր Էլիսի կղզիներ: Գտնվում է Ավստրալիա մայրցամաքից հյուսիս-արևելք: Տասհազարավոր բնակչության համար այստեղ գործում է միայն մեկ հիվանդանոց: Երկրի տարածքը 26 քկմ է: Սա մեկուսի երկիր է, օրինակ՝ 2010 թ. Թուվալու եկել է 2000 մարդ, որոնց 65%-ը բիզնեսային գործերը կարգավորելու համար:

Սա կղզի է, որը գտնվում է Ավստրալիայից արևելք: Նաուրույի 21 քկմ տարածքի վրա ապրում է շուրջ 10 հազար մարդ: Ճիշտ է, երկիրը շատ գեղեցիկ է, բայց աշխատատեղերի մեծ խնդիր կա: Այստեղ աշխատանքով ապահովված է բնակչության միայն 10%-ը, և նրանք բոլորն էլ աշխատում են կառավարության համար: Բնակչությունը տառապում է ճարպակալմամբ (կանանց՝ 93%-ը և տղամարդկանց՝ 97%-ը) և շաքարային դիաբետով (40%-ը):

Մոնակոն սահմանակից է Ֆրանսիային, իսկ դրա դրոշը հեշտ է շփոթել ինդոնեզական դրոշի հետ: Ֆուտբոլային Stade Louis II խաղադաշտում տեղավորվում է բնակչության ուղիղ կեսը: Երկրի տարածքը 2 քկմ է, ընդհանուր բնակչությունը կազմում է 32 հազար մարդ:

Վատիկանը գտնվում է «հավերժական» քաղաք Հռոմում: Տարածքը 0,5 քկմ է, բնակչությունը՝ 800 մարդ, որոնցից միայն 450-ը իրական քաղաքացիություն ունի: Ինքնիշխանություն Վատիկանը ստացել է 1929 թ.: Այն տպում է իր փոտային նամականիշերը, ունի հեռախոսակոդ, անձնագիր և տրանսպորտային համակարգ: Վատիկանն ունի նաև դրոշ և հիմն, սակայն հարկային համակարգ՝ ոչ: