Քրդական ուժերը մոտ են Տաբկա քաղաքը Իսլամական պետությունից ազատագրելուն


11:40 , 2 մայիս, 2017
Картинки по запросу սարգիս գրիգորյանՔրդական ուժերը մոտ են Տաբկա քաղաքը Իսլամական պետությունից ազատագրելուն:
Հաջորդ բնակավայրն Իսլամական պետության կենտրոն համարվող ալ-Ռակկան է, որի ազատագրման ցանկության մասին քրդերն արդեն հայտարարել են: Ավելին՝ քրդերն արդեն ստեղծել են ալ-Ռակկայի ղեկավարման խորհուրդ, որի մեջ ընդգրկել են տարբեր էթնո-դավանական շերտերի ներկայացուցիչների: Քրդերը սրանով ցույց են տալիս, որ չեն շտապելու հեռանալ այս հատվածից:
Տեսնենք՝ Թուրքիայի արձագանքն ինչպիսին է լինելու: Չէ՞ որ Սիրիայի այս հատվածը մեծամասամբ քրդաբնակ չի եղել: Հնարավոր է՝ Անկարան ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ ոտքի հանի տեղի արաբ ցեղերին և սուննիական ճամբարի ոչ քուրդ խմբավորումներին (այդ թվում՝ իսլամական ծայրահեղական)՝ ստանալով նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների աջակցությունը: