10:29 , 2 մայիս, 2017
Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն:
Ընկերությունը զբաղվելու է վառարանների, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալների, ակնաբուժական աշխատասեղանի, բժշկական հետազոտման թախտի, հիվանդի սայլակի, ճաղավանդակների և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույքի արտադրությամբ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 5 աշխատատեղ: