Վանում մեկ օրում երեք երկրաշարժ է գրանցվել


09:45 , 2 մայիս, 2017

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Գևաշ շրջանում նախօրեին ուշ երեկոյան գրանցվել է միանգամից երկու` 4.5 և 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է թուրքական IHA գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվական ծառայությանը:

Ցնցումները գրանցվել են մի քանի րոպե տարբերությամբ: Առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 13.6, իսկ երկրորդինը՝ 13.56 կմ խորության վրա: 

Նախօրեին վաղ առավոտյան Գևաշ շրջանում գրանցվել էր 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 9.6 կմ խորության վրա: