«Ժամանակ». Փաստաբան Աթանեսյանին 50 հազար դոլար են առաջարկել ծեծկռտուքի թեման փակելու համար


09:00 , 2 մայիս, 2017

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել նախօրեին իրենց վրա կատարած հարձակման գործը «փակելու» համար: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Աթանեսյանը:


«Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկներն ու գաղափարները հենց տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են»,- ասաց Աթանեսյանը:


Փաստաբանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: