04:11 , 2 մայիս, 2017Բեռլինի կենտրոնում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ձախ արմատական խմբավորումների միջև, որոնք անցկացրել են չարտոնագրված ակցիա «հեղափոխական մայիսի մեկի» պատվին, հայտնում է Berliner Zeitung-ը:

Ակցիան, որը տեղի է ունեցել Կրոյցբերգ և Նոյկելն շրջաններում, ավարտվել է ոստիկանների վրա շշերի և հրավառ նյութերի նետմամբ: Ոստիկանները որպես պատասխան կիրառել են արցունքաբեր գազ, կան ձերբակալվածներ: