Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին խոստանում է ընտրվելու դեպքում լուրջ բարեփոխումներ իրականացնել կառավարությունում


00:36 , 2 մայիս, 2017
Image result for Հասան ՌոհանիԻրանի գործող նախագահ Հասան Ռոհանին խոստանում է ընտրվելու դեպքում լուրջ բարեփոխումներ իրականացնել կառավարությունում։ Նրա խոսքով՝ կաբինետն անպայման փոփոխության կենթարկվի՝ համալրվելով երիտասարդ կադրերով։
Այդ համատեքստում այսօր Հասան Ռոհանիին իր աջակցությունն է հայտնել ԵՄ հայտնի վերլուծական կենտրոններից մեկի՝ Եվրոպական և անվտանգային քաղաքականության Ավստրիայի ինստիտուտի տնօրեն Վերներ Ֆասլաբենդը, որն Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ, նախկին ԱԳ նախարար Քամալ Խարազիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ի տարբերություն Մահմուդ Ահմադինեժադի՝ Հասան Ռոհանիի կառավարությանը հաջողվեց Եվրոպայում Իրանի նկատմամբ ձևավորված բացասական կարծիքը փոխել դրականի։