00:16 , 2 մայիս, 2017
Հնդկաստանում գազազած ամբոխը ինքնադատաստանի է ենթարկել երկու գողերի, որոնք փորձել են կովեր գողանալ: Սպանվածները մահմեդականներ են եղել՝ տեղեկացնում է bbc.com-ը:
Ասսամա քաղաքի բնակիչներից մի քանիսը, տեսնելով, թե ինչպես են երկու մարդ փորձում կովերին գողանալ, կանչել են տեղացիներին, և ամբոխը լինչի դատաստանի է ենթարկել նրանց:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նման պահվածքի պատճառն այն է, որ մահմեդական հավատքի գողերը հաշվի չեն առել տեղացիների ավանդույթները. հինդուիզմի ավանդույթի համաձայն՝ կովերը սուրբ կենդանիներ են համարվում: