23:08 , 1 մայիս, 2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը կընդունի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին: Այդ մասին երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«Չորեքշաբթի օրը նախագահը պաշտոնական այցի շրջանակներում կընդունի Պաղեստինի ինքնավարության ղեկավարին»,- ասել է նա լրագրողներին: