Էմանուել Մակրոնը Եվրամիությանը զգուշացրել է Frexit-ից


22:30 , 1 մայիս, 2017

 «Առաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը բրիտանական BBC հեռուստակորպորացրայի եթերում կարծիք է հայտնել, որ Եվրամիությանը անհրաժեշտ են բարեփոխումներ, այլապես հեռանկարում նրան կարող է սպասվել Frexit` միության կազմից Ֆրանսիայի դուրս գալը:

 «Ես հանդես եմ գալիս եվրոպամետ դիրքորոշմամբ: Այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ես մշտապես հանդես եմ գալիս եվրոպական քաղաքականության պաշտպանության օգտին, քանի որ ես հավատում եմ, որ դա շատ կարևոր է Ֆրանսիայի ժողովրդի և մեր երկրի տեղի համար գլոբալիզացիայի պայմաններում»,- ասել է նա:

«Ես ենթադրում եմ, որ իմ մանդատ ստանալու հաջորդ օրը կսկսվեն ԵՄ-ի խորը բարեփոխումները»,- ասել է նա` դավաճանություն անվանելով այն փաստը, եթե նա թույլ տա Եվրամիությանը գործել նախկինի պես:

Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանա, որ Եվրամիությունը մնա նախկինը, «քանի որ այդ դեպքում հաջորդ օրը մենք կստանանք Frexit, և մենք նորից կունենանք «Ազգային ճակատ»: