Սիսան հեռուստադիտողը Ձեզ առաջին անգամ տեսավ «Օտարը» հեռուստասերիալում: Կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք հեռուստատեսությունում:
- Ծնվել եմ Թեհրանում, մանուկ հասակից եղել եմ թատրոնում, հաղթանակներ եմ գրանցել ասմունքի տարբեր փառատոններում, այդ թվում նաեւ համահայկական «Շուշիի ասմունքի փառատոնում», որի շրջանակներում վերջին տարում ընդգրկվել էի ժյուրիի կազմի մեջ։ Պատանի տարիքում ընդունվել եւ ավարտել եմ «7-րդ արվեստ» դերասանական քոլեջը, ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել Հայաստան։ Երևանում ուսումս շարունակել եմ բոլորովին այլ մասնագիտությամբ, սակայն շարունակել են մասնակցել տարբեր ներկայացումներում, նաեւ ունեցել եմ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ։ Հեռուստատեսությունից ինձ նկատել են «The Name production>-ի փոքրիկ տեսահոլովակում եւ հրավիրել քասթինգի։
Այս ոլորտում նորեկ եք ու հետաքրքիր է` ինչպե՞ս եք Ձեզ այս ասպարեզում զգում: Ի վերջո, միանգամից գլխավոր կերպար են Ձեզ վստահել, այդ առումով դժվարություններ եղե՞լ են:
- Դժվարություններ, բնականաբար, եղել են, որովհետեւ գլխավոր հերոս մարմնավորելու պատասխանատվությունը մեծ էր, բայց դժվարություները ստեղծված են հաղթահարելու համար:
Life.panorama.am