ՖԻԴԵ. Արոնյանն առաջադիմել է վարկանիշային աղյուսակում


21:42 , 1 մայիս, 2017
Armsport.am-ը գրում է.
 ՖԻԴԵ-ն ներկայացրել է թարմացված վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով իր ակտիվում ունի 2832 միավոր:
 Երկրորդ հորիզոնականում 2815 միավորով Ուեսլի Սոն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիչը` 2811 միավորով:
 Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է իր դիրքերը և այժմ 2789 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
 Սերգեյ Մովսեսյանը զբաղեցնում է 64-րդ (2680 միավոր), իսկ Վլադիմիր Հակոմբյանը` 83-րդ հորիզոնականը (2667 միավոր):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: