Լավրովը և Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել


21:48 , 1 մայիս, 2017

 ԱՄՆ և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ռեքս Թիլերսոնը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ գրում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:

 «Քննարկվել է ռուս-ամերիկյան հետագա շփումների ժամանակացույցը, այդ թվում համաձայնացվել է ԱՄՆ Ֆերբենքսում մայիսի 10-11-ը Արկտիկյան խորհրդի նախարարական նիստի շրջանակներում հանդիպումը: Արտգործնախարարները նաև կարծիքներ են փոխանակել մայիսի 3-4-ը Աստանայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման վերաբերյալ»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած տեքստում: