«Ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չեն լինի մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին». Ռիչարդ Միլս


19:00 , 1 մայիս, 2017
168.am-ը գրում է.
168.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը

– Պարոն դեսպան, «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած նախընտրականժողովներից մեկի ձայնագրության կապակցությամբ Հատուկ քննչականծառայությունը քրեական գործ է հարուցել։ Արդյոք բավարա՞ր է այս ընթացքը,և ընդհանրապես ՀՀում քաղաքական մշակույթի վրա ի՞նչ ազդեցությունկունենա այս դեպքը։

– Թեպետ ապրիլի 2-ի ընտրությունը կարևոր առաջընթաց քայլ էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցում, սակայն մենք նշել էինք ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման  լայնորեն տարածված ու արժանահավատ հաղորդումների մասին: Սրանք համընկնում էին միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների դիտարկումներին: Մենք կառավարությանը հորդորել ենք լիարժեք քննություն անցկացնել բոլոր հաղորդումների ու հնարավոր խախտման բոլոր ապացույցների հիման վրա և ողջունել ենք ՍԱՍ-ի աշխատակիցների կաշառման ու ահաբեկման հարցով Հատուկ քննչական ծառայության կողմից նախաքննություն անցկացնելու որոշումը: Մանրակրկիտ, թափանցիկ և ոչ քաղաքական քննությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները վստահ լինեն, որ կարող են ազատ ու առանց արտաքին ճնշումների քվեարկել:

– Դուք վստահություն էիք հայտնել, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձիկամ կազմակերպության դեմ, սակայն, օրինակ, Դանիել Իոաննիսյանի դեմդատական գործեր են հարուցվել մանկապարտեզների և տնօրեններիձայնագրությունների կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այսիրավիճակը։ 

– Ես անձամբ հիասթափություն ապրեցի, երբ տեղեկացա, որ ուսուցչական կոլեկտիվի ու ծնողների նկատմամբ վարչական ռեսուրսի կիրառմամբ առերևույթ ճնշումներ գործադրած դպրոցների տնօրենների ու աշխատակիցների գործով քննությամբ որևէ հանցակազմ չբացահայտվեց, թեպետ ձայնագրություններն ինքնին կարծես համոզիչ գործեր էին: Քաղաքացիական հասարակության կողմից նման ապացույցներ ձեռք բերելը խիզախ քայլ էր, և սա մի խիզախություն է, որը պետք է պաշտպանության արժանանա և ոչ հակընդդեմ մեղադրանքների կամ հաշվեհարդարի: Պարոն Իոաննիսյանի գործն իր լուծումը կստանա դատական կարգով, և մենք հուսով ենք, որ դատավորներն անկախ կերպով քննության կառնեն բողոքներն ու մեղադրանքները և կկայացնեն որոշում՝ հիմնված օրենքի վրա:

 Հնարավո՞ր է՝ պատժամիջոցներ սահմանվեն ՀՀ որոշ քաղաքացիների դեմ,կամ ի հայտ գա «սև ցուցակ»:

– Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որ ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին: