18:54 , 1 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը, Հնդկաստանի՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մի քանի փաստաթղթեր են ստորագրվել:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը ստորագրել են երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև 2017-2020 թվականների մշակութային համագործակցության գործնական ծրագիրը: