19:20 , 1 մայիս, 2017
Newmag-ը գրում է.
«Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը, Հեյդար Ալիևի համախոհը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը դատապարտվել է նոր բանտարկության: Ապրիլի 26-ին Բաքվի Ղարադաղի դատարանը ներկայիս նախագահի մոլի հակառակորդին դատապարտել է ևս 7 տարվա և 5 օրվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Այդ ժամկետը գումարվում է նրա առաջին ժամկետին՝ 11 տարուն:
Ալի Ինսանովն ամբողջությամբ կրել է իր ժամկետը, և հասարակությունը հետաքրքրությամբ էր սպասում մեծ քաղաքականություն նրա վերադարձին: Նա մեղադրվում էր քրեակատարողական հիմնարկում հոգեմետ նյութերի ձեռքբերման և պահպանման համար, որտեղ կրում էր իր պատիժը: Նրան մեղադրում էին նաև բանտի հսկիչներին դիմադրելու համար:
Ինսանովը կալանավորվել էր 2005թ-ի հոկտեմբերի 20-ին առաջին խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, Իլհամ Ալիևին նախագահ ընտրելուց հետո: Տարածված վարկածի համաձայն՝ Ալիևը նրա մեջ քաղաքական հակառակորդ էր տեսնում, որն ունակ էր իր ետևից տանելու շատ ադրբեջանցիների, Հայաստանից եկածների, որոնք Ինսանովին համարում էին (և շատերը շարունակում են համարել) իրենց առաջնորդը: Ինսանովն ինքն ասում էր, որ իրեն պատրաստ է սատարել 500 հազար «արևմտյան ադրբեջանցի» (այդպես են պաշտոնական լրատվամիջոցներն անվանում փախստականներին ու Հայաստանից եկածներին):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։