18:07 , 1 մայիս, 2017 Նիկոլ Փաշինյանն իրենց հաղթանակից հետո բացառեց, որ Երևան քաղաքում որևէ պատմամշակութային հուշարձան ոտնձգության կենթարկվի և նկատեց, որ այսօր մեծ քանակությամբ պատմամշակութային հուշարձաններ ապամոնտաժված են:
«Կանաչապատման խնդիրը վարչական խնդիր չէ. մենք կարծում ենք, որ կանաչապատման խնդիրը ընդհանուր խնդիր է, Երևան քաղաքը պետք է օղակվի կանաչ գոտիով, մերձքաղաքային անտառով, իսկ Երևան քաղաքում մենք պլանավորում ենք 500 հազար ծառ տնկել առաջիկա 5 տարվա ընթացքում: Ոչ խելամիտ կառուցապատման հետևանք է այն, որ այսօր Երևան քաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիների և խցանումների խնդիր կա: Երևան քաղաքի կենտրոնում կառուցապատումը պետք է սահմանափակվի, պետք է ուղղակի բանաձևեր գործեն»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։