23:30 , 1 մայիս, 2017Նախագահ Դոնալդ Թրամփը իր աշխատասեղանին փոքրիկ կարմիր կոճակ ունի։ Ո՛չ, դա միջուկային հարված հասցնելու կոճակը չէ։

Աշխարհն ավերելու փոխարեն, ցանկության դեպքում, այդ կոճակով կարելի է սպասավոր կանչել։ Եվ այդ սպասավորը Թրամփի համար միանգամից Cola կբերի։
![]() |
Այդ մասին Թրամփը խոսել է «The Associated Press» և «Financial TImes» հեղինակավոր պարբերականներին տված իր հարցազրույցներում։ |
Այդ կոճակն օգտագործվում է աղախին կանչելու համար և այն հնարավոր է տեղափոխել։ Անցյալում Բարաք Օբաման հանդիպումների գնում էր այդ կոճակի հետ միասին։
