Ջենիֆեր Լոպեսը հյուրընկալվել է լեգենդար Մուհամեդ Ալիին


12:02 , 25 մարտ, 2013

Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն առհասարակ սովոր է, երբ ինքն է մրցանակներ ստանում, սակայն երեկ երեկոյան Լոս Անջելեսի «Marriott» հյուրանոցի սրահում կազմակերպված բարեգործական երեկոյի շրջանակներում Լոպեսը ոչ թե մրցանակներ է ստացել, այլ հանձնել է դրանք։ 

Ինչպես նշում է «Tatler»-ը, «Celebrity Fight Night» բարեգործական երեկոն ամեն տարի կազմակերպում է բռնցքամարտի լեգենդ Մոհամեդ Ալին։ Երեկոյից ստացված ողջ հասույթը կուղղվի Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների օգնության հիմնադրամին։ Լոպեսի «թեթև ձեռքով» երեկոյի ընթացքում 6 զրոյով գումար է հավաքվել։

Լոպեսը ոչ միայն մրցանակներ է շնորհել ամենաառատաձեռն բարեգործներին, այլ նաև ելույթ է ունեցել երեկոյի ընթացքում՝ հանուն գեղեցիկ շոուի մի քանի անգամ զգեստափոխվելով։ Իսկ աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելիի հետ Լոպեսի զուգերգն էքսկլյուզիվ անակնկալ է եղել նրանց համար, ովքեր եկել են աջակցելու Մուհամեդ Ալլի բարեգործական երեկոն։