Տղամարդը ծանր մաշկային վարակում է ստացել մարզասրահում բոկոտն քայլելուց հետո


20:30 , 1 մայիս, 2017

Տեխասցի տղամարդը չափազանց ծանր մաշկային վարակ է ձեռք բերել՝ մարզասրահի լոգարանում բոկոտն քայլելու հետևանքով։ Վարակը մի քանի օրվա ընթացքում հասցրել է քայքայել տղամարդու ոտնաթաթի զգալի մասը՝ սուր ցավեր և ուժգին արնահոսություն առաջացնելով։

Բանը հասել է նրան, որ բժիշկները ստիպված են եղել ձկան թեփուկներից պատրաստված կտորներ կարել տղամարդու ոտքին՝ վարակը վերջնական սպանելու և քայքայումը դադարեցնելու համար։

Այդ իսկ պատճառով էլ խորհուրդ են տալիս Ձեզ երբեք չկրկնել այս տղամարդու սխալը և ոչ մի դեպքում բոկոտն չքայլել մարզասրահներում։