17:00 , 1 մայիս, 2017
Կալիֆոռնիայի San Onofre State Beach լողափի մոտ շնաձուկը հարձակվել է հանգստացողներից մեկի վրա։ Այս մասին հայտնում է Orange County Register թերթը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սան Դիեգո շրջանում՝ սերֆինգի համար նախատեսված վայրում։ Կինը լողալիս է եղել ոտքի ռետինե լողակներով, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա։
Ծովային գիշատիչը կծել է նրա ազդրը։ Երկու սերֆերներ նրան դուրս են բերել ափ և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Կնոջ հետագա վիճակի մասին պարբերականը չի հայտնում։
Լողափը փակվել է առնվազն 72 ժամով։ Նշվում է, որ վերջին շրջանում ափից ոչ հեռու մի քանի անգամ շնաձկներ են նկատվել, սակայն սա հարձակման առաջին դեպքն է։