Անգելա Մերկելը հրաժարվել է գլխաշոր կրել Սաուդյան Արաբիայում


16:53 , 1 մայիս, 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է գլխաշոր կրել Սաուդյան Արաբիայում թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդի հետ հանդիպմանը:

Սաուդյան Արաբիայում կինը պարտավոր է փակել իր մարմնի մասերը՝ բացի դեմքից, ձեռքերից և ոտքերից: Սակայն երկրի որոշ շրջաններում նույնիսկ պարտադիր է փակել ողջ դեմքը՝ բաց թողնելով միայն ձեռքերը: Մերկելը հրաժարվել է հետևել այդ կանոններին:

Մերկելը հանդիպել է նաև կին գործարարների հետ: Զրույցի ընթացքում կանցլերը նշել է, որ երկիրը փոփոխությունների ուղին է բռնել, սակայն դեռ հեռու է տղամարդկանց և կանանց հավասարությունից: