Միացյալ Նահանգների ԿՀՎ-ի ղեկավարը չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա


17:05 , 1 մայիս, 2017

 ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը:
 Ինչպես հաղորդում է Yonhap լրատվական գործակալությանը, ԿՀՎ-ի տնօրենը հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Լի Բեն-Հոյի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
 Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ՝ Հյուսիսային Կորեայի խնդրում համակարգված մոտեցում մշակելու հարցով: