2017 թվականի առաջին եռամսյակում հարկերի աճի բեռը կրել են համեմատաբար փոքր տնտեսվարողները


16:16 , 1 մայիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրված հարկերի ավելացումը իրականացվել է համեմատաբար փոքր բիզնեսի բեռը ավելացնելու շնորհիվ: Դա են վկայում պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:
 ՊԵԿ-ի հրապարակած առաջին 1000 խոշոր հարկատուները այս տարվա եռամսյակում վճարել 174.9 միլիարդ դրամ, ինչը 11.7 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Սակայն ցանկի առաջին 20 հարկատուները իրենց հարկերը ավելացրել են 8.8 տոկոսով` 60.9 միլիարդից հասցնելով 66.3 միլիարդի: Մինչդեռ այդ ցանկի վերջին 20 հարկատուները միասին այս տարի վճարել են 462 միլիոն դրամ, ինչը 13.2 տոկոսով է ավելի անցած տարվա ցուցանիշից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։