Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Դավիթ Բաբայան


15:32 , 1 մայիս, 2017

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում այսօր մեկնարկել են մայիսի 1-5-ը նախատեսված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժությունները, որին  մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը: Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմը, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ուշի-ուշով հետևում են, զինված ուժերը բերվել են ամենաբարձր մակարդակի պատրաստվածության:

«Նույնիսկ դաշնակից երկրներից եթե որևէ մեկը զորավարժություն է իրականացնում, մյուսն իր զինված ուժերին պատրաստվածության ամենաբարձր մակարդակի է բերում։ Այդուհանդերձ մենք դա դիտարկում ենք որպես հերթական զորավարժություն և համապատասխանաբար վարում ենք մեր քաղաքականությունը։ Եթե որևէ սադրանք լինի, ապա պատասխանը կտրվի»,- շեշտեց  Դավիթ  Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ