14:10 , 1 մայիս, 2017
Սահմանադրական դատարանի որոշումը՝ մերժել ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմում-պահանջը, բոլորի համար էր սպասելի:
«Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ոչ միայն մեզ համար, թերևս բոլորի համար էր հավանաբար սպասելի այս որոշումը: Եթե որևէ անձ հետևել է ՍԴ-ում ներկայացրած դիմումին, հիմնավորումներին, կողմերի ներկայացրած բացատրություններին, կարծում եմ, որ յուրաքանչյուր համար էլ պարզից էլ պարզ էր, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել էր դիմում, որը չուներ փաստական հիմք, զուրկ էր իրավական հիմքից, դիմումին կից ներկայացված չէին պատշաճ ապացույցներ: Նման դեպք երբևէ չէր եղել»,- շեշտեց Տիգրան Մուկուչյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ