13:32 , 1 մայիս, 2017Tert.am-ը գրում է.
![]()
Մայիսի 1-ն աշխատանքի միջազգային օրն է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, օրենսդրական լուծումները:
Ըստ նրա՝ 2005թ-ից ՀՀ ունի իր աշխատանքային օրենսգիրքը, որը փոխարինվել էր խորհրդային տարիների աշխատանքային օրենսգրքին՝ համապատասխանեցնելով՝ միջազգային նորմերին: Նախարարի խորհրդականի խոսքով՝ արդեն իսկ մշակվել է աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը:
«Հիմնական նպատակներից է՝ փորձ անել ճկուն հարաբերություններ սահմանել աշխատողի իրավունքները դրսևորելու համար, կրճատել վարչական ավելորդ բեռը: Խոսքը ճկուն կարգավորումներ սահմանելու մասին է, որն առավելապես վերաբերում է գերփոքր ձեռնարկություններին, որտեղ ռիսկայնությունը բավական բարձր է: Դրանք արագ ստեղծվում ու փակվում են, և հիմնական ծախսային ուղղություններն աշխատողների ծախսերն են»,- ասաց նա:
Թադևոս Ավետիսյանը նաև նշեց, որ աշխատանքային հարաբերությունների ազատականացումն է կարևորվում: «Նախատեսվում է առավել շեշտադրել կողմերի բանակցությունների հնարավորությունները»,- ասաց նա:
Պաշտոնյան նշեց, որ ՀՀ-ում, ցավոք, աշխատողների իրավունքների պաշտպանությունը՝ ոչ պետական պաշտպանության միջոցներով, այսինքն՝ արհմիություններով իրականացնելը հեռու է լիարժեք լինելուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ