12:30 , 2 մայիս, 2017Ավելի քան մեկ դար է, ինչ գիտնականները փորձում են պարզել, թե ինչու է Անտարկտիկայի «Արյան ջրվեժ» կոչվող հատվածում կարմիր ջուր հոսում: Ընդամենը վերջերս նրանց հաջողվել է այս առեղծվածին տալ հիմնավորված գիտական լուծում:
Երբ 1911 թվականին ավստրալացի երկրաբան Գրիֆիթ Թեյլորը հայտնաբերեց ջրվեժը, շատերը առաջ քաշեցին այն վարկածը, որ տարօրինակ հեղուկն իր գույնը ստացել է դրանում ապրող կարմիր ջրիմուռների պատճառով: 2003 թվականին էլ առաջ քաշվեց նոր տարբերակ, որ ջուրը կարմրում է դրանում եղած երկաթի օքսիդացման պատճառով:
Իսկ վերջերս արված հետազոտությունն ամենահավանականն է համարում երկաթի օքսիդացման տարբերակը, քանի որ հաստատվել է այն փաստը, որ միլիոնավոր տարիներ առաջ գոյացած լճից եկող ջուրը պարունակում է երկաթ: Բազմաթիվ լաբորատոր փորձերից հետո կարմիր ջրում գտնվել են երկաթի տարրեր, որոնք էլ ջրի հետ շփվելու արդյունքում օքսիդանում են և ջրվեժին հաղորդում կարմիր գույն: Պարզվել է նաև, թե որտեղ է կուտակված օքսիդացող երկաթը, ու փաստորեն, դեռ բազմաթիվ տարիներ երկաթի պաշարները չեն սպառվի, և ջրվեժը կպահպանի իր յուրահատուկ, բայց նաև սարսափեցնող տեսքը: