Լուսադիոդային լամպերի արտադրության զարկ ՀՀ-ում


12:41 , 1 մայիս, 2017

Image result for լուսադիոդային լամպՀայաստանը անցում է կատարում լուսադիոդային լամպերի արտադրության, որի շրջանակներում ներդրումային դաշտը համալրվելու է ևս մեկ ընկերությունով:

Սպասվում է, որ Հայաստանում լուսադիոդային լամպերի արտադրություն է հիմնելու լուսատու արտադրող չեխական ընկերությունը:

Տեղական շուկայում հաստատվելուց հետո վերջիններս նպատակ ունեն արտահանելու արտադրանքը ԵԱՏՄ շուկա:

Նոր գործարանում սկզբնական շրջանում կբացվի 170 աշխատատեղ, իսկ հետագայում կհասցվի 400-ի: