Ինչ է կատարվում Բալկաններում և ով է մեղավոր նոր ճգնաժամի առաջացման համար


13:00 , 1 մայիս, 2017
Newmag.am-ը գրում է.
Ինչ է կատարվում Բալկաններում և ով է մեղավոր նոր ճգնաժամի առաջացման համար
Եվրամիությունը Արևմտյան Բալկանների երկրների ընտանիքից Խորվաթիային խոստացավ 2003-ին ընդգրկել միության մեջ: Հիմա մնացած երկրների մուտքը ԵՄ քիչ հավանական է,  քան նախկինում էր: Ճգնաժամի առաջացման հարցում մեղադրում են Ռուսաստանին, Թուրքիային և Չինաստանին: Բրյուսելի կարծիքով, այդ երկրների կործանարարար ազդեցությունը խոչընդոտում է, որ այդ երկրները  խաղաղ զարգանան և անդամակցեն ԵՄ-ին:
Մոսկովյան Carnegie կենտրոնի խմբագրի տեղակալ Մաքսիմ Սամորուկովը համարում է, որ ճիշտ չէ՝ Ռուսաստանի ազդեցությունը բալկանյան երկրների վրա գերագնահատելը: Ըստ Սամորուկովի՝ տարածաշրջանում ԵՄ դիրքորոշումն ավելի ուժեղ է: Սամոռուկովի կարծիքով, Բալկանների ճգնաժամի հարցում ավելի շատ պետք է մեղադրել ԵՄ քաղաքականությանը: Այն, ըստ Սամոռուկովի՝ նպատակադրված է, ոչ թե բարեփոխումներ կատարել տարածաշրջանում, այլ սառեցնել այն, որպեսզի նոր կոնֆլիկտներ չառաջանան:
Բալկաններ և ճգնաժամ հասկացողությունը վաղուց արդեն հոմանիշներ են դարձել: Եվ հերթական վատթարացումը այս տարածաշրջանում ոչնչով չի կարող զարմանալի դառնալ: Բայց այն ինչ տեղի է ունենում Արեվմտյան Բալկաններում վերջին մի քանի շաբաթների ընթացքում առանձնանում է սովորական շրջանակի խնդիրներից, և նման է խորը ճգնաժամի: Ոչ թե երկու, այլ միանգամից վեց երկրներում, որոնք դեռ չեն անդամագրվել ԵՄ-ին իրավիճակը հասել է այն մակարդակի, որ  կարելի է ասել վերջնականապես դուրս է եկել վերահսկողությունից ու իր հետ կործանում է նաև մյուս երկրներին:
Ալբանիայի և Կոսովոյի առաջնորդները սպառնում են սկսել բանակցություններ միավորման համար, եթե ԵՄ-ն նրանց չառաջարկի անդամակցության հստակ հեռանկարներ: Սերբիայում երրորդ շաբաթն է ակցիաներ են սկսել Ալեքսանդր Վուչիչի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի դեմ, նաև  երկրում սահմանված միանձնյա իշխանության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ