Երեխաները բառացիորեն ծնվում և մեծանում են աղբի մեջ, խաղում ու անգամ սնվում աղբով


17:30 , 1 մայիս, 2017

Ինդոնեզիայի Բանթար Գեբանգ կոչվող տարածքում է գտնում Հարավային Ասիայի ամենամեծ աղբավայրը, որը 3000-ից ավելի ընտանիքների համար հանդիսանում է նաև տուն: Այնտեղ ապրողներից շատերը աղբանոցին «տուն» են անվանում, քանի որ ծնվել ու մեծացել են հենց այնտեղ, ուր աղբի քանակը օրական ավելանում է միջինում 9000 տոննայով:About

36-ամյա ֆրանսիացի լուսանկարիչ Ալեքսանդր Սաթլերը, ով հետաքրքրված է Ինդոնեզիայում աղբի խնդիրներով, գնացել էր այնտեղ ու լուսանկարել աղբի մեջ ապրող մարդկանց սարսափելի կյանքը:

Լուսանկարիչը պատմում է, որ ապրուստի միջոց հայթայթելու համար մարդիկ ամբողջ օրը փորում են աղբակույտերը, որպեսզի վերավաճառման ենթակա իրեր գտնեն: Shocking

«Այնտեղ ժամանելուն պես հանդիպեցի բազմաթիվ ընտանիքների: Ինձ համար շատ շոկային էր, որ այն, ինչ շատերի համար ընդամենը աղբ է, այս մարդկանց համար ապրուստի միջոց է: Երկրում խավերի միջև անհավասարությունն իսկապես վրդովվեցնող է: Շատերի կողմից աղբամանը նետված մրգերն ու բանջարեղենը այստեղ ապրողների համար սննդի միակ աղբյուրներն են»:One former resident of the

«Կենցաղային պայմանները սարսափելի են՝ գարշահոտություն, միլիոնավոր վնասակար բակտերիաների առկայություն… Մարդիկ ապրում են ձեռագործ վրանանման կացարաններում՝ բժշկական ծառայությունների ու անգամ խմելու ջրի բացակայության պայմաններում»:Their heart

Երեխաները բառացիորեն ծնվում և մեծանում են աղբի մեջ, խաղում աղբով և անգամ սնվում դրանով: Շատերը ոտաբոբիկ այս ու այն կողմ են վազում: Աղբի մեջ սուր առարկաներ էլ են լինում, որոնք հաճախ վնասվածքներ են առաջացնում ոտքերի շրջանում: «Ծնողներից մեկն ինձ ցույց տվեց, իր որդու ոտքի բաց վերքը, իսկ ես ոչինչ չէի կարող անել: Բայց և այնպես, երեխաներից շատերն ուրախ ու անհոգ տեսք ունեն. կարծում եմ՝ պատճառն այն է, որ նրանք ընդամենը տեղյակ չեն, որ հնարավոր է ապրել ավելի լավ ու բարեկեցիկ պայմաններում»։Sattler«Երեխաներն ինձ շատ բան են սովորեցրել, օրինակ, որ անգամ ամենավատ ժամանակներում կարելի է գտնել ուրախություն ու զվարճանք: Նրանք երջանիկ խաղում էին, ինձ ցույց տալիս իրենց բնակավայրը, կացարանը, խաղալիքները, ծանոթացնում ծնողների հետ… Ուղղակի համեմատել անգամ չեմ կարող այդ երեխաներին մյուսների հետ»:Amazingly, many of the children at the

Բայց մեծերը նույնքան զվարթ չեն: «Մեծերն ավելի հնազանդ ու քիչ զգացմունքային էին: Կարծես նրանք սովորել են իրենց կյանքին ու ընդունել այն փաստը, որ դա իրենց տունն է: Ինձ հատկապես հուզեց նրանց հյուրընկալությունը»:Satt

Աղբանոցի նախկին բնակիչներից մեկը՝ Ռեզա Բոնարդը, ամեն ինչ անում է, որպեսզի բարելավվի աղբավայրում ապրող մարդկանց կյանքի որակը: Նա այն հաջողակներից էր, ում հաջողվեց գոնե միջնակարգ դպրոց հաճախել: Սովորելուց հետո նա վերադարձավ, որպեսզի Բանթար Գեբանգի մարդկանց սովորեցնի, թե ինչպես կարելի է ազատվել աղքատությունից:This man has shoes

Իր բրիտանացի ընկեր Ջոն Դևլինի հետ նա հասարակական կազմակերպություն է հիմնել, որի անունը թարգմանաբար նշանակում է «Բանթար Գեբանգի սերմերը»: Նրանք հյուրատուն և համայնքային զարգացման կենտրոն են ստեղծել, ուր ջանք չեն խնայում, որպեսզի հնարավորինս շատ մարդ կրթություն ստանա: Ռեզան կարծում է, որ երեխաները սերմերն են, որոնք կարող են աճել ու բարելավել կյանքը:Residents of the landfill

«Սա մեր երկրի հիմնախնդիրներից է, իսկ աղբն ամենուր է: Իրավիճակը մեղմելու համար ամեն մարդ պետք է վերանայի իր ապրելաոճն ու սննդի սպառման ձևերը, գտնի որևէ եղանակ, երբ ավելի քիչ աղբ դեն կնետի»,-հայտարարել է Սեթլերը՝ կոչ անելով երկրի ողջ բնակչությանը, որպեսզի ցանկության դեպքում օգնեն այդ սարսափելի պայմաններում ապրող մարդկանց, ուղարկեն հիգիենայի պարագաներ, ջուր, ուտելիք և այլն: