Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը. որդու դիակը տեսնելուց հետո վախը մտել էր մեջը


11:40 , 1 մայիս, 2017

Aysor.am-ը գրում է.

Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը. որդու դիակը տեսնելուց հետո վախը մտել էր մեջը

Այսօր 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։ Տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը։

Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը, Aysor.am-ի թղթակցին պատմեց, որ հայրը վերջին մի քանի օրը եղել է հիվանդանոցում։ «Քյարամի դիակը տեսնելուց հետո վախը մտել էր մեջը, իրան տիրություն չէր անում», - ասաց որդին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ