Նիսը հաղթեց ՊՍԺ-ին և փարիզցիներին գրեթե զրկեց չեմպիոնական հույսերից (տեսանյութ)


10:20 , 1 մայիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Նիսը հաղթեց ՊՍԺ-ին և փարիզցիներին գրեթե զրկեց չեմպիոնական հույսերից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում «Նիսը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն ՊՍԺ-ին:

Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին: Ընդմիջումից հետո Ռիկարդո Պերեյրան կրկնապատկել է տանտերերի առավելությունը: 64-րդ րոպեին Մարկինյոսը կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն փարիզցիներին ավելին անել չի հաջողվել:

Ավելացված ժամանակում Դոնիսը խփել է նաև «Նիսի» երրորդ գնդակը: ՊՍԺ-ն հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստներով. 90-րդ րոպեին դաշտից հեռացվել է Տիագո Մոտան, իսկ 4 րոպե անց` Անխել Դի Մարիան:

Այս հաղթանակի շնորհիվ «Նիսը» վաստակել է 77 միավոր և շարունակում է գտնվել երրորդ տեղում: ՊՍԺ-ն 80 միավորով երկրորդն է, իսկ 3 միավոր ավելի ունեցող «Մոնակոն» մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել:

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ավարտին մնացել է երեք տուր: