Գվեն Ստեֆանին կարող է կորցնել լսողությունը


09:49 , 1 մայիս, 2017

Գվեն Ստեֆանիի մոտ տեղի է ունեցել ականջներից մեկի թմբկաթաղանթի պատռվածք։ Այս մասին հայտնել երգչուհու մենեջերը։ Դրա հետ կապված՝ նա ստիպված է եղել չեղարկել առաջիկա բոլոր ելույթները։ Այս մասին հայտնում է 7days.ru-ն։

Տհաճ պատմությունը 47-ամյա երգչուհու հետ տեղի է ունեցել Լոս Անջելեսից Լաս Վեգաս թռիչքի ժամանակ։ Երգչուհին հանկարծ կտրուկ ցավ է զգացել ականջում։ Ցավն այնքան ուժեղ է եղել, որ նա պահանջել է մասնավոր ինքնաթիռի վերադարձ։ Վայրէջքից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։

Երգչուհին աննկատ օտիտ է տարել, որը թուլացրել է թմբկաթաղաթը, որն էլ իր հերթին թռիչքի ժամանակ չի դիմացել ճնշմանը։

Եթե թաղանթը չվերականգնվի, երգչուհին կարող է կորցնել մի ականջի լսողությունը։