13:51 , 30 ապրիլ, 2017Հույն ձկնորսները 7 մետրանոց շնաձուկ են որսացել Էգեյան ծովի արևմտյան մասում՝ Սկոպելոս կղզու մոտ։
Ավելի քան 300 կգ կշռող շնաձուկը հայտնվել է կղզում հայտնի ձկնորսներ՝ Բրուսիանիս եղբայրների ցանցում։

Խոշոր շնաձկներ հազվադեպ են հանդիպում Հունաստանի հարակից ջրերում։ Սակայն մարտին ձկնոսները Պելոպոնեսից ոչ հեռու 4 մետրանոց շնաձուկ էին որսացել։