Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին


22:48 , 29 ապրիլ, 2017
 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին

 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` այդ երկրի Օշի շրջանի Այու գյուղում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց զոհվելու և վիրավորվելու, ինչպես նաև բնակավայրի և ենթակառուցվածքի ավերման պատճառ է դարձել:
  Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, զորակցության խոսքերն ու շուտափույթ ապաքինման մաղթանքը` այդ բնական աղետից տուժածներին: