22:18 , 29 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.Այս անորոշությունն ավելի խորացավ, երբ 1960 թ. մոսկովյան մի քանի թերթեր, հավատարիմ իրենց «սկզբունքներին», բավական տարտամ, նույնիսկ աղավաղված ներկայացրին Սարտրի և Ռոժե Գարոդի (էքզիստենցիալիզմ և մարքսիզմ) բանավեճը: Այլ խոսքով, այդ տարիների խորհրդային մտավորականի պատկերացումներում չկար Ժան Պոլ Սարտր փիլիսոփան, գրողը, թատերագիրը, լրագրողը, քննադատը և քաղաքագետը, այլ գոյություն ուներ լոկ խորհրդային պրոպագանդի խոհանոցում ճարպկորեն աղավաղված մի պերսոնաժ, որը՝ դժվար էր որոշել, թե ով է և ինչով է զբաղված: Այս անորոշության մեջ էր, որ Ժան Պոլ Սարտրը 1963թ. Խորհրդային միություն էր եկել Սիմոն դը Բովուարի հետ: Չգիտեմ՝ ի՞նքն էր ցանկացել, թե Մոսկվայում էին որոշել, սակայն նրա ուղևորության կետերից մեկը Հայաստանն էր, որտեղ պետք է գար Մոսկվա, Լիտվա և Վրաստան այցելելուց հետո: Իսկ Հայաստանից, կարծեմ, պետք է մեկներ Տաշքենդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: