21:54 , 29 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.Հայաստանյան փուլին մասնակցության հայտ ներկայացրած թիմերը հավելվածային լուծումներ են առաջարկելու «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացեք, առջևում վտանգ կա», «Մեր էկոլոգիական միջավայրը» և «Մտածեք և ստեղծեք» թեմաների շրջանակներում:
Հինգ թեմայի շուրջ կազմակերպած մրցույթի ընթացքում մասնակիցներ իրենց գիտելիքները չափելու են և՛ թիմային, և՛ անհատական մասնակցության շրջանակում: Ընդհանուր առմամբ, նորարարական բաց հարթակում մրցելով, մասնակիցները կարող են հասնել կարևոր նպատակների. տարբեր մարտահրավերների լուծման նպատակով օգտվել NASA-ի և առանցքային այլ կազմակերպությունների իրական տվյալների շտեմարաններից և առաջարկել կիրառական նշանակություն լուծում:
Մրցող թիմերի աշխատանքները ներկայացվելու են տեղական և միջազգային ժյուրիի գնահատմանը: Դրանց հիմքում ուսանող, սկսնակ, փորձագետ ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: