Այս մարդիկ ողջ են մնացել ամենաանհավանական պայմաններում


22:45 , 29 ապրիլ, 2017

Ոչ ոք չգիտի, թե երբ է իր մահը վրա հասնելու: Սակայն կան մարդիկ, որոնք հայտնվելով այնպիսի իրավիճակներում, որոնցից ողղջ դուրս գալը անհնար է կամ անտրամաբանական, կարողանում են են անել դա՝ կարծես հրաշքով:

1. Կուլիջ Վայնսեթ

2000 թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյա վետերանը գրեթե վախճանվում էր զուգարանում: Հատակի հին տախտակները չեն դիմացել, և ծերունին ընկել է զուգարանային փոսը: Բախտի բերմամբ չի խեղդվել, քանի որ կարողացել է բռնվել տատակների մնացորդներից: Կուլիջը միայնակ էր ապրում, և նրա միակ այցելուն փոստատարն էր: Երեք օր անց վերջինս նկատել է, որ փոստարկղը լցվել է և ահազանգել է համապատասխան մարմիններին: Այդ ժամանակ ծերուկն արդեն փոսում էր 69 ժամ շարունակ:

2. Թրումեն Դանքեն

2006 թ. Թրումեն Դանքենը՝ տեխասցի երկաթուղավար, վագոնիկով գնում էր գնացքի առջևից, սակայն հանկարծ պոկվել է դրանից և հարվածել ուղիղ գնացքի անիվներին: Նրա մարմնի ներքևի ողջ հատվածը հայտնվել էր գնացքի տակ: Պատահարից մեկ ժամ անց նա վերջապես հայտնվել է հիվանդանոցում, որտեղ 23 վիրահատություններ է անցել և վերջիվերջո մնացել առանց մարմնի ներքևի հատվածի: Փաստացիորեն դա անհնար էր, սակայն Թրումենն ապրեց:

3. Վեսնա Վուլովիչ

1972 թ. այն օդանավը, որի վրա որպես բորտուղեկցորդուհի աշխատում էր Վեսնա Վուլովիչը, 10 կմ բարձրությունից ընկավ Չեխոսլովակիայի վրա: Վեսնան ողջ մնաց: Երբ նրան գտան, նա թաղված էր բեկորների և մարդկանց դիերի մեջ, կոտրել էր երկու ոտքերը, փշրել էր ողնաշարը և գլխին ուժեղ ցնցում էր ստացել:Նրա ծնողներին տեղեկացրին, որ աղջիկը չի ապի, քանի որ հույսեր չկան: Սակայն Վեսնան ոչ միայն դուրս եկավ կոմայից, այլ նաև վստահորեն կանգնեց ոտքերի վրա:

4. Աննա Բոգենհոլմ

1999 թ. Նորվեգիայում Աննա Բոգենհոլմն ընկել է սառցե լիճը դահուկասահքի ժամանակ: Ընկերները չեն կարողացել նրան միանգամից դուրս հանել, սակայն աղջկան հաջողվել է օդապարկ գտնել և սառցե լճում մնալ 40 րոպե շարունակ, որն անիրական է թվում: Երբ Աննային դուրս հանեցին, նա չէր շնչում և չէր շարժվում: Նրան հիվանդանոց տեղափոխեցին մարմնի 14 աստիճան ջերմությամբ: Բժիշկներին մնում էր միայն առանց հույսի փորձել տաքացնել նրան: Սակայն հրաշք կատարվեց և Աննան ապրեց:

5. Խոսե Ալվարենգա

2012 թ. նոյեմբերին մեքսիկաի ձկնորս Խոսե Ալվարենգան որոշեց ծով գնալ ձկնորսության: Ամեն ինչ հրաշալի էր ընթանում, մինչև որ փոթորիկը հարվածեց նավակին և այն Խաղաղ օվկիանոս քշեց: Նրա ընկեր Կորդոբան, ում հետ գնացել էր ձկնորսության, մահացավ, իսկ Ալվանգերան շարունակում էր նավակով հետևել օվկիանոսի ընթացքին՝ ձկներ բռնելով և թռչուններ որսալով: 2014 թ. հունվարին (440 օր անց) նավակը հասավ խաղաղօվկիանոսյան ամենամեկուսի ափերից մեկին և Ալվանգերան վերջապես ոտք դրեց ցամաքի վրա: ՀԵնց այստեղի բնիկներն էլ գտան նրան: