10 բան, որ Ալբերտ Էյնշտեյնն իսկապես ասել է


23:15 , 29 ապրիլ, 2017
  1. Կրոնն ու գիտությունն իրար հետ են քայլում: Ես նախկինում էլ եմ ասել՝ գիտությունն առանց կրոնի կաղ է, իսկ կրոնն առանց գիտության՝ կույր: Դրանք փոխկապակցված են և ունեն ընդհանուր նպատակ՝ ճշմարտության բացահայտումը: (մեջբերում հարցազրույցից, 1948թ.)

  2. Ես ապրում են այնպիսի միայնության մեջ, որ ցավոտ է երիտասարդ տարիներին և հիանալի՝ հասուն տարիքում: («Ինքնանկար»-ից մեջբերում, 1936թ.)

  3. Եթե A-ն կյանքում ունեցած հաջողությունն է, ապա A = x + y + z, որտեղ x-ը աշխատանքն է, y-ը՝ խաղը, իսկ z-ը՝ բերանը փակ պահելը: (ասել է Սամուել Վուլֆին, 1929թ.)

  4. Ճշմարտությունն այն է, ինչը դիմանում է փորձի քննությանը: («Գիտության և էթիկայի օրենքները», 1950թ.)

  5. Համալսարանական կրթության արժեքավորությունը տարբեր փաստեր սովորելը չէ, այլ ուղեղը մտածելուն վարժեցնելը: (մեջբերում Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցից, 1921թ.)

  6. Ես մի բանի եմ հավատում. միայն այլոց բարօրության համար ապրած կյանքն է իսկապես կյանք: (մեջբերում հարցազրույցից, 1948թ.)

  7. Աշխարհն ավելի մեծ վտանգի տակ է հայտնվում վատը հանդուրժող և խրախուսողների կողմից, քան իսկապես վատ արարքներ գործողների կողմից: (Պաբլո Կասալսին մատուցված հարգանքի տուրքից մեջբերում, 1953թ.)

  8. Ինչո՞ւ է այս հիանալի կիրառական գիտությունը, որը խնայում է աշխատանքը և կյանքն ավելի հեշտ դարձնում, մեզ այնքան քիչ երջանկություն է պարգևում: Պատասխանը շատ պարզ է. մենք դեռևս չենք հասկացել, թե ինչպես այն խելամիտ կիրառենք: (Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար արված ելույթից մեջբերում, 1931թ.)

  9. Ուսումը և ընդհանուր առմամբ ճշմարտության և գեղեցիկի բացահայտման ցանկությունը գործունեության մի ոլորտ է, որում մեզ թույլատրված է ողջ կյանքում երեխա մնալ: (Ադրիանա Էնրիկեսին գրված նամակից մեջբերում, 1921թ.)

  10. Բյուրոկրատիան հուսալի աշխատանքի մահն է: («Աշխարհն, ինչպես ես այն տեսնում եմ»-ից մեջբերում, 1949թ.)